Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար: Դատարանը դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակեց վճիռը:Ինքը՝ Շիրակի թեմի առաջնորդը մեղադրանքը չի ընդունում և այս ամենը քաղաքական հետապնդում է որակում։
Ավելի վաղ հրապարակվել էր նաև մեղադրական վերդիկտը. հանրային մեղադրողը 2.5 տարվա ազատազրկում էր պահանջել Աջապահյանի համար: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վճռով մնաց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մետ մտնելը:
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com