EPC 8-րդ գագաթնաժողով․ Հայաստան են ժամանում տասնյակ բարձրաստիճան հյուրեր

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում բազմաթիվ երկրների ղեկավարներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Գագաթնաժողովի շրջանակում Հայաստան են ժամանել՝ Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը, Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը, Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը, Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օրպոն, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ինչպես նաև Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին

Հայաստան են ժամանել նաև մի շարք երկրների նախագահներ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը, Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը, Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան։

Միջազգային կառույցներից Երևան են ժամանել՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսենը։

Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել նաև՝ Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչը, Սան Մարինոյի ԱԳ նախարար Լուկա Բեկկարին, Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան, Լիխտենշտայնի վարչապետ Բրիգիտտե Հաասը, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը, Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն, Բուլղարիայի փոխնախագահ Իլիանա Յոտովան, Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը, Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

Բարձրաստիճան հյուրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Ազգային ժողովի նախագահը, փոխվարչապետները, ԱԳ նախարարի տեղակալները և այլ ներկայացուցիչներ։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments