🇦🇲🇷🇺 «ՀԱՅԱՍՏԱՆ–ՌՈՒՍԱՍՏԱՆ․ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ»

🇦🇲🇷🇺 «ՀԱՅԱՍՏԱՆ–ՌՈՒՍԱՍՏԱՆ․ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ»
Հայ–ռուսական հարաբերությունները վերջին տարիներին էական փոփոխությունների փուլում են։ Անվտանգության ոլորտում առաջացած տարաձայնություններին զուգահեռ՝ պահպանվում են քաղաքական, տնտեսական և հասարակական կապերը, մինչդեռ Հայաստանը շարունակում է արտաքին քաղաքական և անվտանգային գործընկերությունների բազմազանեցման գործընթացը։
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի աշխատանքներին չմասնակցելը, ԵՄ-ի և այլ գործընկերների հետ համագործակցության խորացումը, տարածաշրջանային նոր իրողությունները, ինչպես նաև Հայաստան–Ադրբեջան և Հայաստան–Թուրքիա հարաբերությունների փոփոխվող օրակարգերը նոր հարցեր են առաջացնում հայ–ռուսական հարաբերությունների ապագայի վերաբերյալ։
———————————————————
LIVE YouTube 🔴 

———————————————————
💬 Քննարկման առանցքում՝
▪️ Ի՞նչ փուլում են այսօր Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները։
▪️ Ի՞նչ է փոխվել դրանց քաղաքական, անվտանգային և տնտեսական բաղադրիչներում։
▪️ Հնարավո՞ր է ձևավորել համագործակցության նոր մոդել։
▪️ Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումները և Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը։
▪️ Ինչպե՞ս են Հարավային Կովկասում ընթացող փոփոխություններն անդրադառնում հայ–ռուսական հարաբերությունների ապագայի վրա։
👥 Բանախոսներ՝
🔹 Ռոբերտ Ղևոնդյան — «Հայկական խորհուրդ» վերլուծական, հետազոտական և խորհրդատվական կենտրոնի փորձագետ
🔹 Սամվել Մելիքսեթյան — «Հայկական խորհուրդ» վերլուծական, հետազոտական և խորհրդատվական կենտրոնի փորձագետ
🔹 Դավիթ Կարապետյան — միջազգայնագետ
🎙 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
Armenia–Russia relations have undergone significant changes in recent years. Despite disagreements in the security sphere, political, economic and societal ties remain, while Armenia continues to diversify its foreign policy and security partnerships.
Armenia’s non-participation in CSTO activities, its deepening cooperation with the European Union and other partners, new regional realities, and the changing agendas of Armenia–Azerbaijan and Armenia–Türkiye relations raise important questions about the future of Armenia–Russia relations.
💬 Key discussion points:
▪️ Where do Armenia–Russia relations stand today?
▪️ What has changed in their political, security and economic dimensions?
▪️ Is it possible to develop a new model of cooperation?
▪️ How could developments surrounding the CSTO and Armenia’s European integration process affect bilateral relations?
▪️ How are ongoing changes in the South Caucasus shaping the future of Armenia–Russia relations?
👥 Speakers:
🔹 Robert Ghevondyan — Expert at the Armenian Council Analytical, Research and Consulting Center
🔹 Samvel Meliksetyan — Expert at the Armenian Council Analytical, Research and Consulting Center
🔹 Davit Karapetyan — International relations expert
🎙 Moderator: Lusine Movsisyan

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments