🌿 ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ․ ԱՌԱՆՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՁԱՅՆԻ՞

🇦🇲 🌿 ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ․ ԱՌԱՆՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՁԱՅՆԻ՞
🌍 Համայնքի զարգացումը միայն տնտեսական աճը, ներդրումներն ու ենթակառուցվածքների կառուցումը չեն։ Այն նաև մարդկանց կյանքի որակն է, առողջ և անվտանգ միջավայրը, բնության պահպանությունն ու համայնքի ապագայի վերաբերյալ որոշումներին մասնակցելու իրավունքը։
❓ Բայց որքանո՞վ է այսօր լսելի համայնքի բնակչի ձայնը բնապահպանական որոշումների կայացման գործընթացում։
__________________________________
Ուղիղ՝ YouTube 🔴 

__________________________________
💬 Քննարկման առանցքում՝
🟢 Որքանո՞վ են համայնքի բնակիչները ներգրավված իրենց բնակավայրի զարգացմանն ու շրջակա միջավայրին առնչվող որոշումների կայացմանը։
🟢 Ինչպե՞ս համադրել տնտեսական շահերը, սոցիալական կարիքներն ու բնապահպանական անվտանգությունը։
🟢 Արդյո՞ք հանրային լսումներն ապահովում են իրական մասնակցություն, թե՞ հաճախ կրում են ձևական բնույթ։
🟢 Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ առանց համայնքի կարծիքը հաշվի առնելու ընդունված բնապահպանական որոշումները։
🟢 Ինչպե՞ս ապահովել բնապահպանական որոշումների թափանցիկությունն ու համայնքների իրական մասնակցությունը։
👥 ԲԱՆԱԽՈՍՆԵՐ՝
🔹 Օլեգ Դուլգարյան — իրավապաշտպան, բնապահպան, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման համահիմնադիր։
🔹 Վարդուհի Անանյան — էկոակտիվիստ, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման ներկայացուցիչ։
🔹 Կարինե Պետրոսյան — Շիրակի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու։
🔹 Գևորգ Պետրոսյան — «Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ-ի ղեկավար։
🎙 Համակարգող՝ Նելլի Ռաֆայելյան
📍 Գյումրի | «Երկխոսության մեդիա կենտրոն»
🌱 Ո՞վ պետք է որոշի համայնքի բնապահպանական ապագան, և ինչպե՞ս կարող է համայնքի ձայնը իրական ազդեցություն ունենալ այդ որոշումների վրա։
—————————
🇬🇧 🌿 ENVIRONMENTAL DECISIONS: WITHOUT THE COMMUNITY’S VOICE?
📣 Public Discussion | Dialogue Media Center
🌍 Community development is not merely about economic growth, investment, and infrastructure. It is also about people’s quality of life, a healthy and safe environment, nature conservation, and the right to participate in decisions that shape their community’s future.
❓ But how much influence do local residents actually have over environmental decision-making today?
💬 Key discussion topics:
🟢 To what extent are community members involved in decisions affecting local development and the environment?
🟢 How can economic interests, social needs, and environmental protection be balanced?
🟢 Do public hearings ensure meaningful participation, or are they often merely a formality?
🟢 What are the consequences of making environmental decisions without considering the views of local communities?
🟢 How can transparency, accountability, and meaningful community participation in environmental decision-making be strengthened?
👥 SPEAKERS:
🔹 Oleg Dulgaryan — Human rights defender, environmentalist, and Co-founder of the Green Councils Federation eco-activist movement.
🔹 Varduhi Ananyan — Environmental activist, representative of the Green Councils Federation eco-activist movement.
🔹 Karine Petrosyan — Associate Professor, Department of Biology and Chemistry, Shirak State University; PhD in Biological Sciences.
🔹 Gevorg Petrosyan — Head of the Biosophia Environmental NGO.
🎙 Moderator: Nelly Rafaelyan
📍 Gyumri | Dialogue Media Center
🌱 Who should shape a community’s environmental future, and how can local voices have a real impact on the decisions that matter?

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments