«ԶՈւ-ում մահացած զինծառայողների ընտանիքները կօգտվեն անվճար փաստաբանական ծառայությունից․ ԱԺ-ն ընդունել է նախագիծը»

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի կողմից ներկայացրած օրենքի նախագիծը, որով զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս կկարողանան օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի անվճար ծառայություններից: «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանում ստացել է 120 կողմ, 1 ձեռնպահ ձայներ: Այսպիսով սահմանվում է, որ Հանրային պաշտպանի գրասենյակի անվճար իրավաբանական ծառայություններից կօգտվեն սահմանված կարգով հաստատված զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված, մահացած զինծառայողի ընտանիքի անդամները:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com