Սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ կստեղծվի․
Սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ կստեղծվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, մասնավորապես, առաջարկվում է ստեղծվող մեկ միասնական կառույց. Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել Համալիր սոցիալական ծառայության տեսքով, որում կմիավորվեն մի շարք մարմիններ:«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացել է 99 կողմ ձայն:Փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ կառավարության որդեգրած ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունն իրականացնելու նպատակով ստեղծվող մեկ միասնական կառույցը՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել Համալիր սոցիալական ծառայության տեսքով: Այս ծառայության ներքո կմիավորվեն Զբաղվածության գործակալության տարածքային կենտրոնները, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները, այլ մարմիններ:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com