Freedom House-ը դատապարտում է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման ցանկացած ծրագիր․ կազմակերպության նախագահը՝ Ադրբեջանի զինուժի կուտակումների մասին
Խորապես մտահոգված ենք հաղորդումներից, որ ադրբեջանական զինուժը տեխնիկա է կուտակում Հայաստանի սահմանի երկայնքով։ Այս մասին ասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լարվածության աճի ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման կապակցությամբ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցի հայտարարությունում։ «Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ցանկացած ծրագիր և կոչ ենք անում միջնորդ կողմերին՝ աշխատել Հայաստանի սահմանների հետագա ցանկացած խախտում կանխելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտումների վտանգ է ստեղծում և սրում է Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը»։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ անկեղծորեն ներգրավվել խաղաղ բանակցություններում, ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը որպես զենք օգտագործելուց և անվերապահորեն բացել շրջափակումը՝ երաշխավորելու մարդկանց, մեքենաների և բեռների անխափան երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով: Մենք նաև կոչ ենք անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին նշանակել հատուկ զեկուցող՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների իրավիճակը»,- ասվում է Աբրամովիցի հայտարարությունում։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com