Մեկնարկել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը
Մեկնարկում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը։ Այս մասին որոշումն այսօր ընդունվել է Կառավարության հերթական նիստում։ Այդ որոշմամբ կառավարությունը սահմանել է այս ճանապարհահատվածի առաջնահերթությունը ընդհանուր ծրագրի այլ հատվածների շինարարության նկատմամբ։ Որոշման նախագիծը ներկայացնող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է մինչև Իրանի սահման անվտանգ, ապահով ու արագընթաց ճանապարհ ունենալու անհրաժեշտությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` այս ճանապարհը նոր որակ կբերի ՀՀ տնտեսություն` նպաստելով Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, Պարսից ծոցը Սև ծովին կապելու ու տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների բացման շրջանակներում։
Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/09/24/Cabinet-meeting/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com