Ադրբեջանը Հաագայի դատարանում հայց է ներկայացրել Հայաստանի դեմ

Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Երևանին մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման մեջ: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է Հաագայի դատարանի մամուլի ծառայությունը: «Հայաստանը մի շարք խտրական գործողություններ է կատարել և շարունակում է իրականացնել ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա», – ասված է դիմումում: «Անդրադառնալով 2020 թվականի աշնանը բռնկված մարտական գործողություններին՝ Ադրբեջանը պնդում է, որ «Հայաստանը մեկ անգամ ևս թիրախավորել է ադրբեջանցիներին ազգային ատելության վրա հիմնված դաժան վերաբերմունքով», – ասված է դատարանի հաղորդագրությունում։ Դիմումը պարունակում է նաև Հայաստանի դեմ նախնական միջոցներ կիրառելու պահանջ՝ մինչև տվյալ հայցի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Ավելի վաղ Հայաստանն է Ադրբեջանի դեմ հայց ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում` Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն:

Աղբյուր՝ https://www.icj-cij.org/en/case/181

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments