Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. կա 1 զոհ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. կա 1 զոհ Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, նշելով, որ դրա հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments