Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների 201 մարմին է նույնականացվել. Նախարար

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների փորձաքննությունների ամբողջ ընթացքն ավարտվել է: 201 մարմին նույնականացվել է: Այս մասին հոկտեմբերի 20-ի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշել է, որ սեպտեմբերի 13-ից հետո չնույնականացված մարմիններ չկան: «44 օրյա պատերազմից հետո մենք չնույնականացված դիերի հետ կապված երկու փորձաքննություն ենք իրականացրել նաև Հոլանդիայում: Այդ փորձաքննությունների պատասխաններն արդեն իսկ ստացել ենք , բայց դեռ ունենք մասունքներ, որոնք, ցավոք սրտի, այնտեղ էլ hնարավոր չի եղել նույնականացնել: Մեր կողմից փորձաքննության ենթարկված մարմիններից 60-ից ավելին տարվել են արտերկիր, որոնք այնտեղ ևս նույնականացվել են»,-ասել է նա, հավելելով, որ կան նույնականացված դիեր, որոնք չեն հուղարկավորվել:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments