ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացվել
Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Արցախի անկախությունը ճանաչելու նախաձեռնությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:«Ճանապարհը առաջ ազատության ճանապարհն է, այդ է պատճառը, որ ես Միացյալ Նահանգների կողմից Արցախի անկախության պաշտոնական ճանաչման կոչ եմ անում», – գրում է Նապոլիտանոն Թվիթերում՝ հրապարակելով իր ներկայացրած փաստաթուղթը:Անդրադառնալով հակամարտությունը Արցախում՝ հայամետ կոնգրեսականն այդ փաստաթղթում շեշտում է. – «Արցախը շատ ամերիկյան պատմություն է՝ ազատ ժողովրդի հաղթանակը օտար կառավարման դեմ: Այդ հպարտ Հանրապետության քաղաքացիները մարմնավորում են մեր իսկ Անկախության հռչակագրի բառերը»:Դեմոկրատ կոնգրեսականը նշում է՝ քաջ հայտնի է և փաստաթղթերով հաստատված, որ հազարավոր տարիներ Արցախը մաս է կազմել Հայաստանին, իսկ այժմ էլ օրինական ամուր հիմքերի վրա հաստատված անկախ հանրապետություն է:«Բայց ամենից կարևորն այսօր, երբ Ադրբեջանը, Թուրքիան և նրանց ԻՍԻՊ դաշնակիցները հրթիռների և ռումբերի անձրև են տեղում Արցախի քաղաքացիական բնակչության վրա, այն է, որ ազատությունը ոչ միայն պատմության նկատմամբ հարգանքն է կամ օրենքի կիրառումը:Ազատությունը Արցախի գոյատևման համար մնացած միակ պատասխանն է՝ պատմականորեն հիմնավորված, օրենքի վրա հիմնված անջատումը որպես բժշկում:Հետդարձի ճանապարհ չկա: Արցախը չպետք է վերադառնա Ադրբեջանին», – հայտարարում է Գրեյս Նապոլիտանոն՝ եզրափակելով.««Ճանապարհը առաջ ազատության ճանապարհն է, այդ է պատճառը, որ ես Միացյալ Նահանգների կողմից Արցախի անկախության պաշտոնական ճանաչման կոչ եմ անում»:
Աղբյուր՝
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com