Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի. Թրամփ

Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի, և այն այլևս երբեք չի կարող վերածնվել՝ Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, այդպես կլինի:

Այնուամենայնիվ, հիմա, երբ մենք ունենք ռեժիմի ամբողջական փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ, ավելի խելացի և պակաս արմատական մտքերը, գուցե ինչ-որ հեղափոխական և ուշագրավ բան տեղի ունենա, ով գիտի»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը: 47 տարի տևած կեղեքումը, կոռուպցիան և մահերը վերջապես կավարտվեն՝ նշել է Թրամփը:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments