Այսօրվանից արագաչափերի կառավարումն անցավ ոստիկանությանը. ՀՀ կառավարություն
Եվրոպական Միության՝ 40 հոգուց բաղկացած դիտորդական առաքելությունը առաջիկայում կժամանի Հայաստան. փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարաձգել դիտորդական առաքելության ժամկետը կամ այն դարձնել մշտական, ՀՀ վարչապետ Փաշինյանը համոզված չէ դրանում, սակայն չի բացառում անհրաժեշտության դեպքում խնդրի ավելի խորը ուսումնասիրումը: Փաշինյանն այս մասին ասել է կառավարության նիստում: Փաշինյանը ողջունել է ԵՄ-ի քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով և հիշեցրել, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 4-ին Պրահայում տեղի ունեցած քառակող հանդիպման ընթացքում: Անդրադառնալով Հայաստանի ներքին գործերի նախարարության ձևավորմանը՝ վարչապետը նշել է, որ այդ հարցում կառավարությունը մոտ է վերջնական որոշումների կայացմանը: «Մեր առաջիկա նպատակների մեջ մենք մեզ համար առաջնահերթություն ենք համարում, մասնավորապես, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, փրկարար ծառայության, պետական պահպանության ծառայության նոր ստանդարտների հաստատումը: Ստանդարտի մեջ նկատի ունենք նաև աշխատավարձերի բարձրացումը»,-ասել է վարչապետը: Նրա խոսքով` բոլոր հատուկ ծառայություններում, որոնց գործունեությունը կապված է անվտանգության հետ, պետք է առաջիկա տարիների ընթացքում կարողանան արձանագրել աշխատավարձի կրկնապատկում` ատեստավորման գործընթացի միջոցով: «Այսօրվանից երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգը՝ արագաչափերը, տեսախցիկները, որոնք վարձակալությամբ տրված էին մասնավոր ընկերությանը, վերադա«րձվում են ՀՀ ոստիկանությանը», -հայտնել է ՀՀ վարչապետը: Մենք դա վերադարձնում ենք պետական կառավարման ոլորտ, ոստիկանությունում ստեղծվել է ՊՈԱԿ, ու այսօրվանից մենք լիարժեք հանձնման-ընդունման գործըթնացը իրականացրել ենք», հավելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com