Արտաքին հետախուզության ծառայություն կստեղծվի․ նախագիծը կքննարկվի հատուկ ընթացակարգով
ԱԺ արտահերթ նիստում 69 կողմ, 28 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության ներկայացրած «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին օերքնում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» նախագծերի փաթեթը։ Նախագիծը կքննարկվի հատուկ ընթացակարգով։ Նախագծով առաջարկում է ստեղծել արտաքին հետախուզություն իրականացնող առանձին մարմին, որը ենթակա կլինի ՀՀ վարչապետին։ Ներկայացված փաթեթով Արտաքին հետախուզության ծառայության պետը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ։ Արտաքին հետախուզության ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք, և այդ հետախուզական համայնքում կարևոր դերակատարություն է ունենալու արտաքին հետախուզության ծառայությունը: Նախագծային դրույթներով սահմանվում են ծառայության լիազորություններում կառուցվածքը, կազմավորման գործունեության ծառայողների ծառայության անցնելու, պաշտոնից ազատելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված այլ հարաբերությունները։ Առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն։ Դրանով հնարավորություն կընձեռվի նորաստեղծ մարմինը համալրել այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով, արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզության ծառայության կայացմանը։
Աղբյուր`http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=17958&year=2022&month=12&day=20&lang=arm
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com