«Արցախն իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես»․ Փաշինյան
«Արցախն իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես»․ Փաշինյան 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո չի եղել և չկա Լեռնային Ղարաբաղի կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի, կամ շրջանառության մեջ դրված լինի, այսօր կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով Արցախը հանձնելուց՝ Հայաստանի վարչապետը արձանագրել է, որ Արցախն իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես։ «Արցախն առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է։ Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովեինք արցախցիների վերադարձն իրենց տներ։ Բացառում եմ, պարզապես բացառում եմ, որ գոյություն ուենա ստորագրմանը շատ թե քիչ մոտիկ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ», – ասել է Փաշինյանը՝ շեշտելով՝ այս պահին հայ-ադրբեջանական բանակցությունների առարկա հանդիսացող բոլոր թղթերի բովանդակությանը հանրությունը ծանոթ է՝ դա Ադրբեջանի կողմից փոխանցված հինգ կետն է։ Հայաստանը պատրաստակամ է օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթգծի և ավտոճանապարհների շինարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքով, ասել է գործադիրի ղեկավարը՝ ամփոփելով մոսկովյան այցը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը արդյունավետ գնահատելով՝ Հայաստանի վարչապետը շեշտել է, որ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով Հայաստանի և Ռուսաստանի մոտեցումների նույնականությունը։ «Հույս ունեմ, որ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ, առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել և համաձայնեցնել», – ասել է Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը անհիմն է համարել ԵԱՀԿ Միսնկի խմբի նախագահության լուծարման մասին գնահատկանները։ «Բանակցությունների հաջորդ արդյունքը՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումն էր՝ սրանից բխող քաղաքական հետևանքներով, և եթե արձանագրենք, որ մոսկովյան այցի նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները, կարողենք ասել, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի նախագահության լուծարման մասին գնահատկանները հիմնավորված չեն։ Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները Լեռնային Ղարաբաղի կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում», – ասել է ՀՀ վարչապետը։
Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/04/22/Cabinet-meeting-Speech/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com