Բրյուսելում մեկնարկել է «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-Եվրոպա առաջին համաժողովը՝ «ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. նոր մարտահրավերներ և անսահմանափակ հնարավորություններ» կարգախոսի ներքո։ Համաժողովը նախաձեռնել են Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) և Եվրոպայում հայերի միությունը (կենտրոնոկոյանը՝ Սոֆիայում, մասնաճյուղերը Բրյուսելում, Մադրիդում և այլ եվրոպական մայրաքաղաքներում)՝ ԵՄ-Հայաստան (ՀԸԳՀ) Քաղաքացիական հասարակության պլատֆորմի և Ազգերի զարգացման ինստիտուտ հիմնադրամի աջակցությամբ։ Այն, ըստ էության, ս․թ․ սեպտեմբերի 30-ին կայացած Անկախության ֆորումի շարունակությունն է։ Միջոցառման նպատակն է ստեղծել մի հարթակ, որը կմիավորի նշանավոր հասարակական, քաղաքական գործիչների, փորձագետների, հասարակական կարծիքի առաջնորդների եվրոպական հարկի տակ՝ քննարկելու Հայաստանի եվրաինտեգրման ներուժն ու առկա խոչընդոտները և տարբեր ոլորտներում համագործակցության առկա հնարավորությունները։ Միջոցառումը կծածկի քաղաքական, իրավական, տնտեսական և անվտանգային ոլորտները: Բացի այդ, համաժողովի նախաձեռնողները մտադիր են այն դարձնել ամենամյա և հետագայում ներառել այլ ոլորտներ, ինչպիսիք են մշակույթը, կրթությունը, գիտությունը, շրջակա միջավայրը և այլն: Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև նրա քաղաքական կուսակցությունները, որոնք տարիներ շարունակ պայքարում են Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման համար, կարող են և պետք է շարունակեն նպաստել այս գործընթացներին։ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կանգնած է Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման նախաձեռնության ակունքներում, և ՀԱՊ-ի ու համաժողովին մասնակցող քաղաքական ու քաղաքացիական ուժերի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վերանայման հրատապ անհրաժեշտություն կա։ Համաժողովի ավարտին կընդունվեն ԵՄ-ին և Հայաստանի կառավարությանը ուղղված առաջարկություններ, ինչպես նաև Հռչակագիր։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments