Գյումրիի որոշ տեղամասերում ընտրողներն ընտրության կարգին իրազեկ չեն

Գյումրիի թիվ 31 ընտրատարածքի 42-րդ տեղամասը,որը տեղակայված է թիվ 7 դպրոցում, հանձնաժողովի անդամների առջև բացվել էր առավոտյան ժամը 6 անց 45-ին։ Նրանց ներկայությամբ մասնագետը ստուգել է տեխնիկական սարքավորումների աշխատանքը, խնդիրներ չեն եղել։ Չհրկիզվող պահարանից հանվել է հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, ըստ վիճակահանության տեղադրվել նրանց, հանվել քվեաթերթիկները, քվեարկության ծրարները։ Տեղամասային հանձնաժողովի անդամների գործառույթների բաշխումից հետո, հանձնաժողովի նածագահը հանեց կնիքը և գրանցամատյանում կնիք դնելով հայտարարեց կնիքի համարը։ Այնուհետև ստուգվեց քվեատուփի դատարկ լինելը, այն փակվեց ու կնքվեց։ Ժամը 8-ին տեղամասն հայտարարվեց բացված և մուտք գործեցին առաջին ընտրողները։ Գյումրիի այս ՏԻՄ ընտրություններում քվեաթերթիկի վրա նշումներ չեն կատարվում, ծրարի մեջ, առանց ծալելու դրվում է ընտրված միայն 1 քվեաթերթիկ։ Մյուս 9 քվեաթերթիկները դեն նետելու համար քվեախցիկներում առանձնացված տեղեր կան, ընտրողն իրավունք ունի դրանք խոտանել ինչպես կամենա։ Ընտրական այս կարգին, պարզվում է, որոծ ընտրողներ իրազեկ չէին։ Արտուշ Աթոյանն առաջին անգամ է մասնակցում ընտրություններին, նոր է ընտրելու իրավունք ստացել ու շտապել է տեղամաս այն իրագործելու։ Այս տեղամասում գրանցված 1430 ընտրող կա։ Ի տարբերություն Խորհրդարանական ընտրությունների, ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվել։ Քվեարկության ամբողջ ընթացքը վերահսկելու պարտավորությունը դիտորդներինն ու վստահված անձանցն է։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments