Գյումրիում մեծ համերգ՝ Մակրոնի մասնակցությամբ. Կառավարությունը հատկացրել է շուրջ 393 մլն դրամ

Մայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում է անցկացնել «Երաժշտական կամուրջ» խորագրով համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը, որին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է գտնվելու պետական այցի շրջանակում Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Կառավարության այսօրվա որոշմամբ, Գյումրիում կայանալիք միջոցառումը պատշաճ իրականացնելու համար տարմադրվել է 392 մլն 897 հազար դրամ գումար։

Գյումրիում միջազգային մակարդակի մշակութային միջոցառումն իրականացվում է մայիսի 3–5-ը Երևանում կայանալիք եվրոպական երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակում։
Համերգային ծրագրում հնչելու են հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments