Դառնալով BRICS-ի անդամ՝ Թուրքիան ձգտում է ամրապնդել իր ազդեցությունն աշխարհում. Bloomberg

Թուրքիան BRICS-ին անդամակցության պաշտոնական հայտ է ներկայացրել, հայտնում են լրատվամիջոցները: Bloomberg-ը գրում է, որ այսկերպ Անկարան ձգտում է ամրապնդել իր ազդեցությունն աշխարհում և ընդլայնել կապերը զարգացող երկրների հետ՝ դուրս գալով ավանդական արևմտյան դաշնակիցների շրջանից։ Բացի այդ, BRICS-ի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է Եվրամիությանն անդամակցելու հարցում առաջընթացի բացակայության և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ տարաձայնությունների ֆոնին։

Որոշումն արտացոլում է Թուրքիայի ձգտումը՝ հարաբերություններ  զարգացնել բազմաբևեռ աշխարհը խթանելու համար, միաժամանակ մնալով ՆԱՏՕ-ի անդամ, պարզաբանել են Bloomberg-ի աղբյուրները։

Նրանք նաև նշել են, որ թուրքական իշխանությունների կարծիքով՝ BRICS-ին միանալը կբարելավի տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ, Թուրքիան կդառնա առևտրային միջնորդ ԵՄ-ի և Ասիայի միջև։ Անկարան նաև ակնկալում է դառնալ Ռուսաստանից և Կենտրոնական Ասիայից գազի արտահանման հանգույց։

Գործակալության տվյալներով՝ BRICS-ի ընդլայնման հարցը կարող է քննարկվել ասոցիացիայի առաջիկա գագաթնաժողովում, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։ Ավելի վաղ BRICS-ին անդամակցության հայտ էր ներկայացրել նաև Ադրբեջանը։

BRICS երկրներին բաժին է ընկնում Երկիր մոլորակի տարածքի 34%-ը և բնակչության 45,2%-ը։ ՀՆԱ-ն գնողունակության համարժեքով կազմել է համաշխարհային արժեքի 36,7%-ը։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments