Եվրոպական խորհուրդը համաձայնություն է տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ձևավորմանը
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծման հարցում՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակում: Առաքելության նպատակն է՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ԵՄ-ի կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայրի ապահովմանը։ «Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է սկսում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել ապաէսկալացիայի ջանքերին և պարտավորվել է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նշվում է, որ ի պատասխան Հայաստանի դիմումին՝ EUMA-ն կանոնավոր պարեկություն է իրականացնելու և զեկուցելու իրավիճակի մասին, ինչը կամրապնդի ԵՄ-ի ըմբռնումը տեղում իրավիճակի վերաբերյալ։ Առաքելությունը նաև նպաստելու է միջնորդական ջանքերին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակում։ Առաքելության նախնական մանդատը լինելու է երկու տարով, գործառնական շտաբը լինելու է Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը լինելու է Ստեֆանո Թոմաթը՝ Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների EEAS-ի կառավարիչ տնօրենը: Առաջիկայում նշանակվելու է նաև տեղում գործողությունները ղեկավարող առաքելության ղեկավար։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com