Երևան քաղաքում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով. քրեական վարույթ է նախաձենռվել

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքում անցկացվող բողոքի ակցիաների, մասնավորապես` երթի ընթացքում մայիսի 10-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից, սառը զենք կրելու կասկածանքով, Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել ակցիայի երկու մասնակից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

 Վերջիններիս անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ։ Պարզվել է, որ վերջիններս Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել՝ գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված երկու անձինք, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել են։ Նախաքննությամբ պարզվում են հանգամանքները։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments