Զարուհի Բաթոյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ այսօր ազատվել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զարուհի Բաթոյանը՝ շարունակելով.«Հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության իմ գործընկերներին և հատկապես այն թիմին, որն առանց դադարի աշխատեց թե՛ COVID-ով պայմանավորված արտակարգ դրության, թե՛ ռազմական դրության ընթացքում: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կամավորներին, որոնք պատերազմի ընթացքում մեզ հետ էին և, իհարկե, բոլոր քաղաքացիներին, ում շնորհիվ Արցախի մեր հայրենակիցները աջակցություն ստացան:Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և համատեղ աշխատանքի համար»:Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաթոյանին փոխարինելու է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

Աղբյուր՝  https://www.facebook.com/zaruhibatoyan/posts/3619116141478002

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments