Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան։ Զվարթնոց միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Հիշեցնենք՝ այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Մայիսի 5-ին կմեկնարկի Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստանի Հանրապետություն։

Այցի ընթացքում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։ Փաստաթղթերի ստորագրումից հետո առաջնորդները հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով։

Ֆրանսիայի նախագահը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Մատենադարան։ Նախատեսվում է նաև հանդիպում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Պետական այցի շրջանակում Էմանուել Մակրոնը, Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ, կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Այցի ավարտին երկու երկրների ղեկավարները Գյումրիում ներկա կլինեն «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգին։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments