Ընտրական օրն ավարտվել է

Ուղիղ ժամը 20-ին սահմանված կարգի համաձայն, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ազդարարել է քվեարկության ավարտը և ոստիկանների կողմից փակվել ընտրատեղամասի մուտքի դուռը: Թիվ 31/22 ընտրատեղամասում այդ պահին ոչ մի ընտրող չի եղել: Ընտրական օրենսգրքի համաձայն, եթե տեղամասի փակվելու պահին ներսում ընտրող լիներ, ապա նա ընտրելու իրավունքից չէր զրկվի:Հանձնաժողովի նախագահն առաջին հերթին փակել ու կնիքել է քվեատուփը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված հուշաթերթի օգնությամբ հանձնաժողովը քայլ առ քայլ իրականացրել է տեղամասի փակման գործողությունները: Այդ պահին տեղամասում ներկա վստահված անձանց տրամադրվել են քվեարկությանը վերաբերող հաշվետվությունները, ըստ որի այս տեղամասում փաստացի հաշվառված 1496 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 415 ընտրող: Քվեարկության ավարտից հետո ընտրական օրվա մասին դրական են արտահայտվել նաև վստահված անձինք, նշելով, որ չնայած ընտրողների քիչ մասնակցությանը, որևէ միջադեպի ականատես չեն եղել : Քվեաթերթիկների հաշվարկից հետո, ձայների բաշխման մասին տեղեկությունն առաջինը կհայտնեն ԿԸՀ-ին, որից հետո միայն բոլոր փաստաթղթերը, գրանցամատյաններն ու քվեաթերթիկները, գույքի հետ միասին , հատուկ պարկերով կտեղափոխվեն թիվ 31 ընտրատարածք:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments