Թուրքիայի օդային տարածքով արգելված թռիչքը կայացավ․ հումանիտար օգնությունը Լոս Անջելեսից գալիս է ՀՀ

Լոս Անջելեսից դեպի Հայաստան է ուղեւորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը: Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ քաղաքացիական ավիացիայի (ՔԱԿ) լրատվականից։
Հիշեցնենք՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության՝ դեպի Հայաստան չվերթը նախատեսված էր հոկտեմբերի 15-ին, սակայն այն չէր կայացել։ Օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով: Թուրքիան, սակայն, խոչընդոտներ էր հարուցել Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար: ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնել էին՝ Լոս Անջելես-Երեւան չվերթի չեղարկման մասին ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել:
Ըստ ՔԱԿ-ի՝ ակնկալվում է, որ հումանիտար օգնությունը ժամը 12:50-ին կհասնի Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան։
Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյանը, անդրադառնալով թռիչքի չեղարկմանը, հայտնել էր, որ հիմքեր ունեն՝ պնդելու, որ Թուրքիան միտումնավոր է փակել օդային ճանապարհը:

Աղբյուր՝  https://www.facebook.com/armine.udumyan/posts/10222940069351419

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments