Ժամը 20-ի դրությամբ Գյումրիում ընտրություններին մասնակցել է ընտրողների 24,14 տոկոսը
Ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 24,14 տոկոսը (26.417 ընտրող): Ընդհանուր առմամբ այսօր ընթացող բոլոր համայնքների ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 33,23 տոկոսը (55 հազար 410 քաղաքացի): Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 152 տեղամասեր: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ: Հիշեցնենք, որ այսօր հանրապետության 6 համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրիում ՏԻՄ ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 10 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 7 կուսակցություն՝ «Հայրաքաղաք» դաշինքը, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, , Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Թասիբով» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com