«Իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին. ՀԱՊԿ, թե՞ ՄԱԿ-ի ԱԽ»
Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ գործողությունների արագությունը ՀՀ-ին չի գոհացնում և չի բացառել նաև ՄԱԿ ԱԽ-ին դիմելը, ապա՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով առաջարկել տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ:
Բանախոսներ՝
Տիգրան Խզմալյան-Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ
Միքայել Նահապետյան- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ
Արման Պետրոսյան _ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության անդամ
Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com