«Կանանց իրավունքների տան կողմից ֆինանսավորված 13 բիզնես ստարտափերի ներկայացում»
Host: Women’s Rights House
Կանանց իրավունքների տան կողմից իրականացված «Պայքար ԿՈՎԻԴ-19-ի դեմ` կանանց ձեռներեցության խթանման միջոցով» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի 30 կանանց և աղջիկների համար կազմակերպեց երկամսյա բիզնես դասընթացների շարք, այնուհետև, վերջին փուլում ընտրեց 13 բիզնես գաղափարներ և ֆինանսավորվեցին մինչև 700,000 դրամի չափով:
Ծրագրի հիմնական նպատակն է խթանել կանանց ձեռներեցությունն ու ֆինանսական անկախություն ձեռք բերմանը:
Ընտրությունից հետո խմբերին կցվեցին որակավորված բիզնես մենտորներ՝ 6 ամիս շարունակ բիզնեսի զարգացումն ու կայուն եկամտի ստացումն ապահովելու նպատակով:
Ծրագրի շրջանակներում ֆինանսավորված մի քանի հաջողված բիզնես ծրագրերի մասին կարող եք տեղեկանալ՝ հետևելով առցանց հեռարձակմանը, որը տեղի կունենա օգոստոսի 6-ին, ժամը 13:00-ին, Գյումրու Երկխոսությունների Մեդիա կենտրոնում:
Ներկայացվելու են հաջողված բիզնես ծրագրերից մի քանիսը՝
● «Դիետիկ շոկոլադների արտադրություն» – Անժելա Ձվակերյան
● «Սեփական բրենդային գործվածքների արտադրություն» – Անահիտ Վարոսյան
● «Հայկական գաթայի արտադրություն» – Թամարա Ֆարզադյան
● «ԼԵԳՈ զարգացման և ժամանցի կենտրոն» – Աննա Խաչատրյան:
Ուղիղ հեռարձակում`
Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից ֆինանսավորված բիզնես ստարտափերն են՝
Գոհար Հովհաննիսյան և Թամարա Պապիկյան- Հացիկ և Աշոցք համայնքների հեռավար կարի փոքրիկ արտադրության ստեղծում՝ մանկական անկողնային պարագաների արտադրություն:
Անժելա Ձվակերյան – Առողջ վեգան քաղցրավենիքների արտադրություն:
Լենա Հովհաննիսյան – Կտորից բազմակի օգտագործման տոպրակների արտադրություն:
Նարինե Մինասյան – «Քո ընկերը քո ձեռքերով» տիկնիկի պատրաստման իլուստրացված ուղեցույցի և մարմնի ու հագուստների լեկալներ:
Թամարա Համբարձումյան – Գյումրու գաթաների արտադրություն:
Տատյանա Հակոբյան – Բազմաֆունկցիոնալ էջանիշերի պատրաստում:
Նարինե Դավթյան – Վարսահարդարման և մատնահարդարման սրահ:
Աննա Խաչատրյան – Մանկապարտեզ-նախակրթարանի հիմնում Մուշ թաղամասում:
Զինա Մանուկյան – Կախասնկերի արտադրություն:
Հռիփսիկ Պետրոսյան – Ջրափի գյուղում մեղվաբուծության միջոցով մեղրի և այլ օգտակար տեսականիների արտադրանք:
Սուսաննա Մարտիրոսյան – Գյումրու պատմությունը կրող ու փոխանցող պայուսակների հավաքածուների, կտորե դիմակների արտադրանք:
Անահիտ Վարոսյան – Ձեռքով պատրաստված էկո խաղալիքների, պայուսակների և այլ աքսեսուարների արտադրանքի ընդլայնում:
Զոյա Գևորգյան – Ասեղնագործ և ժանեկագործ արտադրանք
——————————————-
ծրագիրն իրականացվում է
«ԵՄ COVID-19 Համերաշխության ծրագիր Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության աջակցությամբ:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com