Կառավարությունը 500 000 դրամ սոցիալական աջակցություն կտրամադրի վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին

Գործադիրը հաստատել է 2022 թ. սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Սոցիալական աջակցություն նախատեսվում է տրամադրել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին: Ըստ այդմ, զինծառայողներին կդրամադրվի սոցիալական աջակցություն՝ 500 000 դրամի չափով:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments