Կառավարությունը Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակում գերակա շահ է ճանաչել Արագածոտնի և Շիրակի մարզերի 33 հողամաս
Կառավարությունը Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակում գերակա շահ է ճանաչել Արագածոտնի և Շիրակի մարզերի 33 հողամաս Կառավարության որոշմամբ՝ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակում գերակա շահ է ճանաչվել Արագածոտնի և Շիրակի մարզերի 33 հողամաս: Մասնավորապես, ծրագրի իրականացումն ապահովելու, երրորդ անձանց իրավունքներից ազատ տարածք շինարարին հանձնելու համար կառավարությունը գերակա շահ է ճանաչել ՀՀ Արագածոտնի Թալին համայնքի Ակունք, Մաստարա բնակավայրերի և Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի տարածքում գտնվող ընդհանուր 33 հողամաս․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, սա շարունակական գործընթաց է, որը պարբերաբար իրականացվում է: «Հիմա ունենք այս հատվածում Հյուսիս-հարավ ճանապարհին մուտքերի որոշակի կարգավորումների կարիք և այդ հատվածներում գերակա շահ ճանաչելու անհրաժեշտություն: Ընդհանուր առմամբ՝ երկու մարզերում 33 հողակտորի մասին է խոսքը, որպեսզի աշխատանքները բնականոն հունով ընթանան»,- ասել է նախարարը:
Աղբյուր՝ https://www.gov.am/am/news/item/15365/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com