Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը Հայաստանում հասել է 20-ի
Ժամը 10:00-ի դրությամբ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հիվանդներից 19-ը պատվաստված չէ, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ): Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում»:
Աղբյուր` https://www.moh.am/#1/6549
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com