Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 307-ով՝ հասնելով 165 հազար 528-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 189-ով և հասել 154 հազար 46-ի:Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 199 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 630 հազար 604-ի:Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 21-ի, ևս 742 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 719 մարդ։
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/3502
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com