Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը երկրում
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 147-ով՝ հասնելով 167 հազար 568-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 352-ով և հասել 159 հազար 45-ի:Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1829 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 656 հազար 323-ի:Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 107-ի, ևս 779 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 637 մարդ։
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/3538
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com