Կորոնավիրուսի վիճակագրությունը Հայաստանում շարունակում է մտահոգիչ աճ գրանցել. 1 օրում ՝ 1024 նոր դեպք
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ, մարտի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 181165 դեպք, որոնցից 167186-ն` առողջացած, 3301-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9830 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 788953 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4687 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1024 նոր դեպք: Ունենք 273 առողջացած և 19 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 848 է:
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/3667
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com