Հայաստան են վերադարձել հինգ հայ գերիներ. ԱԱԾ

Հայաստան են վերադարձել հինգ հայ գերիներ. ԱԱԾ Ադրբեջանական կողմն այսօր Հայաստանին է վերադարձրել հինգ հայ ռազմագերիների, հաղորդում է ԱԱԾ-ն: Հայրենիք վերադարձված անձինք են. Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի, Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի, Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի, Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ք. Գյումրի, Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ, ք. Վանաձոր: «Ողջունում ենք այս գործողությունը՝ որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ», – ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ երկրի գերագույն դատարանը «մեղմել է Հայաստանի չորս քաղաքացիների դատավճիռները և ազատ արձակել նրանց»։ Մինչև այժմ Ադրբեջանից 155 գերի է հայրենադարձվել։

Աղբյուր՝ https://www.sns.am/hy/%D5%B0%D5%A1%D5%B2%D5%B8%D6%80%D5%A4%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments