Հայաստան է տեղափոխվել 44 հայ գերի
Երեկ ուշ երեկոյան ռուսական ինքնաթիռով Հայաստան է վերադարձել 44 գերի, օդանավակայանում նրանց դիմավորած փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է , որ այս փուլում վերադարձվում են այն գերիները, որոնց գերավարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և ԿԽՄԿ-ի կողմից: «Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է: Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշել է Ավինյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ։
Աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2646364492334621
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com