Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է աճել
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 340-ով՝ հասնելով 175 հազար 538-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 163-ով և հասել 165 հազար 259-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 312 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 757 հազար 660-ի: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 237-ի, ևս 834 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 208 մարդ։
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/3645
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com