Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում են պատսպարանների բարեկարգման ծրագրեր
Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում են պատսպարանների բարեկարգման ծրագրեր Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները (պատսպարաններ) թաքստոցներ են, որոնք նվազեցնում են հարվածային ալիքի ուժգնությունը: Այդ կառույցների կարևորությունն է՛լ ավելի է զգացվում պատերազմական պայմաններում: Պատսպարանների բարեկարգման ծրագրեր են իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում: Բնակչության պատսպարման հաշվարկումն իրականացնում է համայնքների ղեկավարությունը: Ամբողջ տեղեկատվությունն ամփոփվում է, ուղարկվում՝ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններ: Արտակարգ իրավիճակների նախարարի և փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականներով՝ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից կազմված խումբը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) աշխատակիցների ուղեկցությամբ պարբերաբար իրականացնում է բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների և նկուղների ուսումնասիրություն: Արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմակերպում է թեմատիկ վարժանքներ: Լուսանկարում են տարածքը, վիճակի մասին տեղեկացնում վերադասին, նրանք էլ, իրենց հերթին, իրավիճակը ներկայացնում ՏԻՄ-երին՝ առկա թերությունները վերացնելու համար: Որպես պատսպարան ծառայում են նաև մետրոպոլիտենի կայարանները, գետնանցումները, դպրոցների ու մանկապարտեզների նկուղային հարկերը: Բնակչության իրազեկումը կատարում են ՏԻՄ-երը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմակերպում է թեմատիկ վարժանքներ:
Աղբյուր՝ http://mes.am/hy/news/item/2022/09/20/1203/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com