Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2374 նոր դեպք

Նոյեմբերի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 97.150 դեպք, որից 58.811-ը՝ առողջացած, 1448-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 36.502 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 418.080 թեստավորում:Այսպիսով՝ երեկ կատարվել է 4565 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2374 նոր դեպք: Ունենք 1212 առողջացած և 35 մահվան դեպք:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 389 է:

Աղբյուր՝  https://www.moh.am/#1/3330

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments