ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներին

Տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների, ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:Հիշեցնենք, որ Երեւանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նախատեսված են ՄԽ համանախագահների հանդիպումները ՀՀ արտաքին գործերի նախարարի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք ժամանել են երեկ: Բացակայում է Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Աղբյուր՝  https://www.facebook.com/ArmSpoxMFA/posts/115033487130947

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments