ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը զգոնության և համերաշխության կոչ է արել
«Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ: Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում », – հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում: Այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է զգոնություն և համերաշխություն», – ասված է օմբուդսմենի հայտարարությունում։ Հիշեցնենք՝ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ է հանդես եկել ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ»է որակել։
Աղբյուր՝ https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1635916849929106
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com