ՀՀ վարչապետը խոսել է գազի գնի, ԵԱՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի մասին
ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի առցանց նիստում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ կարևորել է Եվրասիական տնտեսական միության անդամ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: «ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմաններ չունենալը Հայաստանի համար ստեղծում է որոշ դժվարություններ: Առանց խոչընդոտների ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները ԵԱՏՄ պետությունների հետ մեզ համար ունի հիմնային կարևորություն: Այս ոլորտում արգելափակումները մեզ համար առավել զգայուն են, այդ պատճառով այսօր արդիական նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների համար ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի վերացման համար պայմանների ստեղծումը»,- ասել է Փաշինյանը:Նիկոլ Փաշինյանը 2020թ. վերջին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում իր երախտագիտությունն է հայտնել Բելառուսի նախագահին` տարվա ընթացքում միության արդյունավետ և օգտակար նախագահության համար:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com