«Հումանիտար ճգնաժամի ռիսկերը Արցախում և Հայաստանում»

Ս․թ․ հունվարի 23-ին ՀայկականԿարիտասի և Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ «Հումանիտար ճգնաժամի ռիսկերը Արցախում և Հայաստանում» կլոր սեղան-քննարկում միջազգային հարթակներում շահերի պաշտպանության հնարավորութունների վերաբերյալ՝ շուրջ 20 կառույցի ներկայացուցիչների մասնակցությամբ

Կլոր սեղանի նպատակն է միջազգային ցանցերի մաս կազմող տեղական հասարակական կազմակերպություններին և համահայկական կառույցներին ներկայացնել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի և Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած իրավիճակը՝ մարդու իրավունքների և հումանիտար տեսանկյուններից, ինչպես նաև քննարկել շահերի պաշտպանության և համատեղ գործողությունների հնարավորությունները։

Կլոր սեղանի շրջանակներում Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ներկայացրեց ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական լայնածավալ զինված հարձակումներից հետո իրականացված փաստահավաք առաքելությունների արդյունքները, համաձայն որի խաթարված է մարդկանց բնականոն կյանքն ամբողջությամբ։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրեց Արցախի բնակչության կյանքի Ճանապարհի՝ Բերձորի /Լաչինի/ միջանցքի շրջափակման հետևանքները։ Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ «Էկոակտիվիստների» կողմից, բայց իրականում ադրբեջանական կառավարության կազմակերպմամբ ճանապարհը փակելուց հետո քաղաքացիական բնակչության՝ 120,000 մարդու կյանք Արցախում ուղղակի դարձել է անհնար: Ադրբեջանական իշխանություններն դադարեցրել են գազամատակարարումը, նրանք թույլ չեն տալիս վերանորոգել էլեկտրական մալուխները, արդեն ունեցել են փորձ կտրելու ինտերնետային մալուխները: Այս ամենի հետևանքով Արցախում չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, հասանելի չեն ատամնաբուժական ծառայություններ, այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը խիստ սահմանափակ է, խիստ սահմանափակված է դեղերի հասանելիությունը: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև այլ մանրամասներ:

Քննարկվեցին ազգային մակարդակում և միջազգային հարթակներում շահերի պաշտպանության միասնական ռազմավարության և համատեղ գործողությունների հնարավորությունները, ուրվագծվեցին հետագա քայլերը։

 

Արմենուհի Մխոյան

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments