Հստակեցվել են ռազմական դրության օրերին ՏԻՄ ղեկավարների տեղակալների գործառույթները

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր հստակեցնել ռազմական դրության ընթացքում քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների տեղակալների գործառույթները: Կառավարության ներկայացրած օրինագիծն ընդունվել է միաձայն` 73 «կողմ» ձայներով:Նախագծով հստակեցվում է ռազմական դրության ընթացքում համայնքի ղեկավարի տեղակալի հանձնառությունները: Տեղակալը կփոխարինի համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ: Օրենքի նախագծով կհստակեցվեն տեղակալի գործառույթները ռազմական դրության հետ կապված կոնկրետ իրավիճակներում, կձևակերպեն նրա պարտականություններն աշխարհազորային աշխատանքների կազմակերպման և իրականացման համատեքստում:Օրենքի միջոցով կլուծվի համայնքներում ղեկավարի տեղակալի հաստիքի պարտադիր առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա ռազմական դրության պայմաններում համայնքներում պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը:

Աղբյուր՝  http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=13445&year=2020&month=11&day=03&lang=arm

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments