Հրթիռակոծության հետևանքով Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը: Ինչպես արդեն պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը, թիրախավորել՝ հարավարևելյան ուղղությամբ դիրքեր՝ արձակելով հինգ հրետանային արկ:«Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել՝ քաղաքացիական երկու անձ՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը»,- նշված է ԱՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Ըստ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության՝ Երևանի եւ Բաքվի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ից:
Աղբյուր՝ https://www.facebook.com/ArtsakhOmbuds/posts/1698964060270749
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com