Մակրոնը կոչ է արել հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը

Մակրոնը կոչ է արել հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան պալատը: Նշվում է, որ Ֆրանսիան իրավիճակը կփոխանցի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որտեղ Մակրոնը ներկայումս նախագահում է: Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահ Մակրոնը պատրաստակամ է աջակցել կողմերին, որպեսզի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հարցերը լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով: «Նա շարունակելու է ակտիվորեն աջակցել դրան ՝ բոլոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ»,- նշված է հաղորդագրության մեջ:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments