Մայորին մեղադրանք է առաջադրվել ՝ պետական դավաճանության համար

Պետական դավաճանության համար մեղադրանք է առաջադրվել մայոր Ա․Ն․-ին, նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Դատախազությունը որոշ մանրամասներ է հաղորդում՝ նշելով, որ մայոր Ա․Ն․-ն գերության մեջ է հայտնվել 2021-ի հուլիսին։ Բաքվի բանտերից մեկում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցելու գրավոր համաձայնագիր է ստորագրել և Հայաստան վերադառնալուց հետո 20 հազար ԱՄՆ դոլարի դիմաց նրանց պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է փոխանցել։ Դատախազությունը տեղեկացնում է, որ մայորը գերի է ընկել Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում՝ մարտական դիրքեր սնունդ տեղափոխելու ընթացքում․ եղանակային վատ պայմանների պատճառով նա «Սև լճի» հատվածում, մեկ այլ զինծառայող՝ Ա.Տ.-ի հետ, «Ուրալ»-ով հայտնվել է հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, գերեվարվել և տեղափոխվել է Բաքու: Ըստ դատախազության՝ մայորը, 2021-ի սեպտեմբերի 7-ին վերադարձել է Հայաստան և 2021-ի դեկտեմբերին նշանակվել է ՊՆ N զորամասում՝ որպես կոմունալ շահագործման ծառայության պետ և պաշտոնավարման ընթացքում էլ հավաքագրվել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է հանձնել պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ։

Աղբյուր`  https://www.prosecutor.am/am/mn/8980/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments