«Մարզային հանրային տրանսպորտ․ խնդիրներ և հնարավորություններ»

«Մարզային հանրային տրանսպորտ․ խնդիրներ և հնարավորություններ»
—————————————
1․ 2022 թ․ մարզկենտրոնը համայնքների ու բնակավայրերի հետ կապող 35 երթուղի է գործում։ Մարզի 119 բնակավայրերից մոտ 80-ն են ընդգրկված այդ երթուղիներում։ Ո՞րն է պատճառը, որ մոտ 40 բնակավայր դուրս է մնացել երթուղիներից։
2․ Բացի Գյումրուց, համայնքային կենտրոններից երթուղիներ ունի միայն Արթիկը։ Մյուսների դեպքում ինչու՞ այդպիսիք չկան։
3․ Ինչպե՞ս են իրականացվում երթուղիների սպասարկման մրցույթները, որքանո՞վ են դրանք թափանցիկ։ Կա պայմանագրի լուծման մեխանիզմ, եթե սպասարկող կառույցը չի կատարում իր պարտականությունները։
4․ Կան երթևեկող աշխատողներ, սովորողներ, մարդիկ ուզում են մասնակցել մարզկենտրոնի մշակութային, մարզական կյանքին, երեխաներին տանել զբոսայգիներ և այլն։ Ի՞նչն է հիմք հանդիսանում երթուղիների ժամերի ու հաճախականության համար։ Կա՞ն արտոնություններ կամ զեղչեր որոշակի խմբերի համար՝ ուսուցիչներ, ուսանողներ, հաշմանդամներ, պատերազմի մասնակիցներ, այլ։
5․ Գյումրիում հանրային տրանսպորտը հիմնականում նորացվել է, բարելավվել է սպասարկման որակը, վճարումն իրականացվում է սարքերի միջոցով, ինչը ստվերի կրճատման արդյունավետ միջոց է, էլետրականությամբ աշխատող ավտոբուսներ ներդնելու ծրագիր կա։ Ի՞նչ հեռանկարներ ու ծրագրեր կան մարզային տրանսպորտի համար։
—————————————

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Սամվել Էգնատոսյան, Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,
➡ Աշոտ Հովհաննիսյան, Աշոցքի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ,
➡Արմեն Մելքոնյան, Արթիկի համայնքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ,
➡ Խաչատուր Խնձրցյան, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ։
🔗 Սեյրան Մարտիրոսյան
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments