«ՄԻԱՍԻՆ համահայկական սոցիալական հարթակի նպատակներն ու կարևորությունը»
—————————————
Ասուլիսի նպատակն է՝ առավել մանրամասն ներկայացնել ՄԻԱՍԻՆ-ի դերը համահայկական համայնքի ձևավորման գործընթացում, ներկայացնել հարթակի առաքելությունը, զարգացման ծրագրերի և կիրառման արդյունավետությունը և այն մեծ հնարավորությունները, որոնք ստեղծում է ՄԻԱՍԻՆ-ը ամբողջ աշխարհում բնակվող հայերի համար։
https://miasin.am/
Քրիստինա Սաղաթելյան- ՄԻԱՍԻՆ հարթակի համահիմնադիր
Միլենա Եղիազարյան-Մարքեթինք բաժնի աշխատակից
—————————————
Ուղիղ հեռարձակում
ՄԻԱՍԻՆ-ի մասին
ՄԻԱՍԻՆ-ը նորարարական All-Armenian սոցիալական հարթակ է, որը կոչված է միավորելու հայերին ամբողջ աշխարհում՝ մեկ միասնական հարթակում։ Մեր նպատակն է պահպանել հայկական մշակութային ժառանգությունը, լեզուն և արժեքները, ինչպես նաև կապ ստեղծել հայերի միջև՝ հիմնվելով ընդհանուր հետաքրքրությունների և հոբբիների վրա։
ՄԻԱՍԻՆ-ի նպատակներն ու գործառույթները
Հայկական ինքնության պահպանություն՝ նպաստելով հայապահպանությանը և ազգային արժեքների փոխանցմանը նոր սերունդներին։
Միավորում և համագործակցություն՝ հնարավորություն ընձեռելով աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին գտնել միմյանց, համագործակցել և կիսվել գաղափարներով։
Կրթություն և զարգացում՝ ապահովելով հարթակ, որտեղ կարելի է սովորել, կիսվել փորձով և զարգացնել մասնագիտական հմտություններ։
Համահայկական խնդիրների լուծում՝ ձևավորելով մի համայնք, որը կարող է միասին անդրադառնալ հայկական աշխարհին վերաբերող կարևոր հարցերին։
Ինչո՞ւ է ՄԻԱՍԻՆ-ը կարևոր
ՄԻԱՍԻՆ-ը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հայի՝ անկախ բնակության վայրից, միանալ համայնքին և դառնալ նրա ակտիվ մասնակիցը։ Հարթակը տրամադրում է գործիքներ, որոնք նպաստում են նոր կապերի հաստատմանը, գաղափարների փոխանակմանը և համատեղ նախագծերի իրականացմանը։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com